1980 թ. հիմնադրված ամերիկյան R. E. M. խմբի անդամները հայտարարել են, որ խումբն այլեւս գոյություն չի ունենալու: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է սեպտեմբերի 21-ին, խմբի կայք էջում:
Մայք Սթահփի, Մայք Միլզայի եւ Փիթեր Բաքի հայտարարության մեջ ասվում է, որ երաժիշտները հեռանում են գոհունակությամբ իրենց կատարած գործից:
R. E. M.-ը գործել է 31 տարի: Այդ ընթացքում երգիչները թողարկել են 15 ձայնասկավառակ: Դրանցից վերջին` Collapse Into Now-ն է, որը թողարկվել է 2011 թվի մարտին, հաղրդում է Lenta.ru-ն:



























