Եվրամիությունը պատրաստ է «աշխարհի այլ երկրների համար անել նույնը, ինչ եւ Ուկրաինայի»՝ զենք մատակարարելու առումով։ Այս մասին հայտարարել է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ երեքշաբթի բացելով Շումանի առաջին համաժողովը պաշտպանության եւ անվտանգության ոլորտում գործընկերության հարցերի վերաբերյալ։ Այն տեղի է ունենում Եվրախորհրդարանում։ Նա նաեւ առաջարկել է ամբողջ աշխարհի գործընկեր երկրներին միանալ իրենց ռազմական նախագծերին զենքի նոր տեսակների ստեղծման եւ արտադրության գործում։
«Մենք պատրաստ ենք աշխարհի մյուս երկրների համար անել նույնը, ինչեւ Ուկրաինայի՝ զենքի եւ մահասփյուռ օգնության տրամադրման առումով, Խաղաղության եվրոպական ֆոնդի միջոցով,- ասել է նա։- Մենք նաեւ առաջարկում ենք մեր գործընկերներին միանալ PESCO-ի [ռազմական գործընկերություն զենքի նոր տեսակների ստեղծման եւ արտադրության գործում] ծրագրի նախագծերին։ Այդ նախագծերը հասանելի են ԵՄ-ի սահմաններից դուրս գտնվող երկրների համար՝ Նորվեգիայի, Կանադայի, Ուկրաինայի, բայց այլ երկրներ նույնպես, որոնք համամիտ են մեր մոտեցումներին, օրինակ՝ Սերբիան, կարող են միանալ այս նախաձեռնությանը։ Մենք նաեւ պատրաստ ենք գործընկեր լինել Աֆրիկայի եւ Ասիայի երկրների համար»։




























