Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան երեքշաբթի՝ մարտի 21-ին մեկնել է Ուկրաինա, տեղեկացրել է NHK World Japan-ը՝ հղում կատարելով իշխանությունների հայտարարությանը։ Սկզբում Ճապոնիայի վարչապետի այցի մասին չէր հայտարարվել, բայց վերջին պահին երկրի ԱԳՆ-ն հաստատել է այն։
Հրապարակման մեջ նշվել է, որ Կիսիդան այցով գտնվում էր Հնդկաստանում, որտեղից պետք է վերադառնար Ճապոնիա։ Բայց դրա փոխարեն նա ուղեւորվել է Ուկրաինա Լեհաստանով։ Նշվել է, որ նա բանակցություններ կվարի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Կիսիդան G7-ի միակ ղեկավարն էր, որը դեռեւս ոչ մի անգամ Կիեւում չէր եղել մարտական գործողությունների սկսվելուց հետո։




























