Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի` Գերմանիա կատարած այցի ընթացքում լրագրողները նկատել են, որ Գյուլի կինը՝ Հայրունիսա Գյուլը կրում է ֆրանսիական հայտնի Hermes ֆիրմայի Constance մոդելի ձեռքի պայուսակ։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Hermes-ի Constance-ը Թուրքիայում ամենաշատը վաճառվող 3 մոդելներից  մեկն է։

Constance-ը կարվում է ջայլամի կաշվից եւ արժե 20 հազար դոլար։ Նշվում է, որ այդ բրենդի պայուսակ նախընտրողները ստիպված են 1,5 տարի սպասել՝ իրենց պատվերը ստանալու համար։