ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է իր օգտին օգտագործել այն, որ Նյու Յորքի դատախազությունը կարող է իրեն մեղադրանքներ ներկայացնել այն վճարի հետ կապված լռության համար, որն արվել է մեծահասակների ֆիլմերի աստղ Սթորմի Դենիելսին, գրել է The Hill-ը։ Պարբերականի տեղեկացմամբ՝ քաղաքական գործչի թիմը սկսել է էլեկտրոնային նամակներ առաքել կողմնակիցներին՝ խնդրելով նվիրատվություն անել հանրապետականի նախագահական նոր ընտրարշավի համար։

«Մանհեթենի քրեական դատարանի շուրջ բարիկադներ են կառուցվում, քանի որ մեր երկիրը սպասում է հայտարարության այն մասին, թե արդյոք մեղադրանք կներկայացվի նախագահ Դոնալդ Թրամփին, չնայած այն բանին, որ նա ոչ մի հանցագործություն չի կատարել»,- նշված է տեքստում։

Ինչպես նշված է Թրամփի կողմնակիցներին ուղարկված նամակներում, ԱՄՆ նախկին նախագահը համոզված է, որ այս արդարացումը կլինի 2024թ. ընտրությունների օրը, երբ նա «իրեն վերադարձնի Սպիտակ տունը»։ The Hill-ն ընդգծել է, որ հետո տեքստում նվիրատվությունների խնդրանք կա, որով կոչ է արվում ավանդ ներդնել քաղաքական գործչի ընտրարշավում «կրիտիկական պահին»։

«Եթե ԶԼՄ-ներից արված արտահոսքը ճիշտ է, կարող է վերջին անգամ է, որ ես գրում եմ ձեզ ինձ հնարավոր մեղադրանք առաջադրելուց առաջ։ Եվ այսպես, ես ցանկանում եմ օգտվել այս պահից, որպեսզի շնորհակալություն հայտնեմ այն աջակցության համար, որը դուք ցուցաբերել եք մեր շարժմանը»,- ընդգծվել է Թրամփի ստորագրած նամակներում։