Իսպանիայի խորհրդարանը մերժել է երկրի վարչապետ Պեդրո Սանչեսին անսվտահություն հայտնելու առաջարկը։

Խորհրդարանի տեղեկատվությամբ՝ վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկով հանդես է եկել Vox ծայրահեղ աջ կուսակցությունը։

Քվեարկության ժամանակ նախաձեռնությանը կողմ է քվեարկել 53 պատգամավոր, դեմ՝ 201 խորհրդարանական, 91 հոգի ձեռնպահ է մնացել։

Մինչ այդ Իսպանիայի պատգամավորների կոնգրեսի խոսնակ Մերիչել Բատետը հայտարարել էր, որ թագավորության խորհրդարանի ստորին պալատը կքննարկի վարչապետ Պեդրո Սանչեսի գլխավորած կառավարությանը վստահություն հայտնելու հարցը։