Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մտադիր չէ երրորդ անգամ առաջադրվել, քանի որ երկրի սահմանադրությունը դա թույլ չի տալիս, հայտնում է BFM TV-ն։

Այժմ շարունակվում է Մակրոնի երկրորդ նախագահական ժամկետը։ Ֆրանսիայի հաջորդ նախագահական ընտրությունները պետք է կայանան 2027 թվականին։ Դրանց ծրագրում է մասնակցել նաեւ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը՝ նախորդ մրցարշավի ժամանակ Մակրոնի գլխավոր մրցակիցը։

«Ես չեմ պատրաստվում վերընտրվել, սահմանադրությամբ չեմ կարող դա անել»,- ֆրանսիական հեռուստաալիքներից մեկի եթերում ասել է Մակրոնը: