Ռոմայի նախկին գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին Միլանի Ինտերի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Ջան Պյերո Գասպերինիին: 59-ամյա Ռանյերիի հետ կնքած պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2013-ի հունիսի 30-ը:

Գասպերինիի գլխավորությամբ Ինտերն Իտալիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած երեք խաղում երկու պարտություն է կրել, մեկ ոչ ոքի խաղացել եւ զբաղեցնում է 16-րդ տեղը:

Կլաուդիո Ռանյերին մարզչական կարիերայի ընթացքում մարզել է Կալյարին, Նապոլին, Ֆիորենտինան, Վալենսիան, Աթլետիկոն, Չելսին, Պարման, Յուվենթուսը եւ Ռոման: