Արագածոտնի մարզում, մարտի 20-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել. այդ օրը, ժամը 02։00-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Թալինի բաժին ահազանգ  ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել մոտ 2-ամսական երեխա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչ 2-ամսական Սիլվի Խ․-ն է։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Կայքի տեղեկություններով՝ հիվանդանցում երեխայի 27-ամյա մայրը հայտնել է, որ նույն օրը, ժամը 01։00-ի սահմաններում իր դստեր ինքնազգացողությունը վատացել է և, հավանաբար, տանն էլ մահացել է։

Դեպքի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։