Ֆուտբոլի Իռլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջովանի Տրապատոնին հրապարակել է այն 27 ֆուտբոլիստների կազմը, որը կնախապատրաստվի հոկտեմբերի 7-ին Անդորրայի եւ հոկտեմբերի 11-ին Հայաստանի հավաքականների հետ Եվրոպայի առաջնության ընտրական վերջին հանդիպումներին:
Դարպասապահներ. Շեյ Գիվեն (Աստոն Վիլա), Քեյրեն Վեստվուդ (Սանդերլենդ), Դեւիդ Ֆորդ (Միլվոլ)
Պաշտպաններ. Ջոն Օ`Շի (Սանդերլենդ), Քեւին Ֆոլի (Վոլվս), Ստեֆան Քելի (Ֆուլհեմ), Ստեֆան Ուորդ (Վոլվս), Ռիչարդ Դան (Աստոն Վիլա), Քեւին Քիլբեյն (Դերբի), Սին Սենթ Լեջեր (Լեսիսթեր), Դարեն Օ`Դի (Լիդս), Դամյեն Դելանի (Իպսվիչ)
Կիսապաշտպաններ. Գլեն Ուիլան (Սթոք), Ջեյմս Մաքքարթնի (Ուիգան), Սիմուս Քոլեման (Էվերտոն), Քեյթ Էնդրյուս (Իպսվիչ), Քեյթ Ֆահեյ (Բիրմինհեմ), Էնդի Քեո (Լիդս), Դամյեն Դաֆ (Ֆուլհեմ), Էյդին Մաքգիդի (Սպարտակ Մոսկվա), Ստեֆան Հանթ (Վոլվս), Լայամ Լոուրենս (Պորտսմութ)
Հարձակվողներ. Ռոբի Քին (Լոս Անջելես Գալաքսի), Քեւին Դոյլ (Վոլվս), Շեյն Լոնգ (Վեստ Բրոմվիչ), Սայմոն Քոքս (Վեստ Բրոմվիչ), Ջոն Ուոլթերս (Սթոք)




























