Սիրիայի Երկրաշարժների ազգային կենտրոնը վերջին 24 ժամվա ընթացքում գրանցել է թույլից մինչև միջին ուժգնության 13 ստորերկրյա ցնցում, հաղորդում է ՍԱՆԱ-ն։

Սեյսմիկ մոնիթորինգի ազգային ցանցի կայանները հաղորդել են, որ մինչև կիրակի առավոտվա 07։46-ը թույլ երկրաշարժ է գրանցվել Լաթաքիայից 10 կմ հարավարևելք, այն դեպքում, երբ վեց ուրիշները տեղի են ունեցել Իսկենդերունում, որոնցից երկուսը ըստ Ռիխտերի սանդղակի 4 բալ ուժգնությամբ։ Մյուս ցնցումերը թույլ են եղել։