Ֆուտբոլի Իռլանդիայի հավաքականը հույս ունի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճել` ընտրական խմբում գրավելով առաջին տեղը գրավելով: Այդ մասին «Р-Спорт» գործակալության հետ զրույցում հայտարարել է Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջովանի Տրապատոնիի օգնական Մարկո Տարդելին:

Ընտրական B խմբում 15 միավոր վաստակած իռլանդացիներից բացի առաջին տեղին հավակնում են նաեւ Ռուսաստանը` 17 միավոր, Հայաստանը` 14 միավոր եւ Սլովակիան` 14 միավոր: Երկրորդ տեղը տալիս է անցումային հանդիպումների իրավունք:

«Մեր ընտրական խմբում ամեն ինչ շատ խճճված է: Եզրագծում հնարավոր են իրադարձությունների զարգացման մի քանի տարբերակներ: Ջովանի Տրապատոնիի հետ մենք իհարկե կցանկանայինք եզրափակիչ փուլ դուրս գալ առաջին տեղից, բայց հասկանում ենք, որ ամեն ինչ չէ մեզնից կախված: Նախավերջին խաղում մենք պարտավոր ենք հաղթել Անդորրայի հավաքականին: Վերջին օրը մեզ սպասում է Հայաստանը: Հենց սկզբից ես ասում էի, որ Հայաստանը լուրջ թիմ ունի, իսկ ինձ չէին հավատում: Այժմ, երբ Հայաստանը հյուրընկալվելիս 4:0 հաշվով հաղթեց Սլովակիային, բոլորն ուշադրություն դարձրեցին այդ թիմին: Հայաստանի հետ խաղում հեշտ չի լինի, բայց մենք պետք է վերջին երկու խաղերում վեց միավոր վաստակենք, եթե ցանկանում են մեկնել Եվրո-2012: Իսկ մենք ցանկանում ենք հայտնվել եզրափակիչ մրցաշարում` ուղղակի, կամ անցումային հանդիպումների արդյունքում»,-ասել է Տարդելին:

Իռլանդիա – Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին Դուբլինում: