Երեկ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում ադրբեջանցի այսպես կոչված «էկոակտիվիստների» միջամտության պատճառով 4 քաղաքացիներ (կանայք) ինքնազգացողության վատթարացման հետեւանքով տեղափոխվել են ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։
«Քաղաքացիները գտնվում էին ծանր հոգեբանական եւ սթրեսային վիճակում: Բժիշկների կողմից ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն եւ երեքն արդեն դուրս են գրվել բուժհաստատությունից, իսկ մեկը մնում է բժիշկների հսկողության տակ:»,- հայտնում է նախարարությունը:



























