Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը խոսել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման թեմայից։

Թուրքիական Anadolu-ի փոխանցմամբ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նշել է թե 2020-ի նոյեմբերի 9-ի զինադադարը խաղաղության համար լավ առիթ է։ Ըստ նրա Թուրքիան ամեն կերպ աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման ցանկացած նախաձեռնության։

Հուլուսի Աքարը շեշտել է, թե Թուրքիան աջակցում է կարգավորմանը, սակայն դեմ է այդ կարգավորվմանը խանգարող քայլերին։

Աքարն իր խոսքում հիշեցրել է, որ իրենք շարունակում են շարժվել մի ազգ, երկու ժողովուրդ սկզբունքով եւ Ադրբեջանի խնդիրները Թուրքիայի խնդիրներն են, Ադրբեջանի ուրախությունները Թուրքիայի ուրախություններն են։