Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 24-ին այցելել է մայրաքաղաքում կառուցվող հանրապետական հիվանդանոցի եւ ծննդատան նոր մասնաշենքերի շինհրապարակ ու տեղում ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին: 

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Այցի ընթացքում նախագահին ուղեկցել են քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, առողջապահության նախարար Սերգեյ Մովսիսյանը, պաշտոնատար այլ անձինք: