Ռոստովից ավելի քան 20 ոստիկան կասկածվում է հանցավոր համագործակցություն կազմակերպելու մեջ։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, 290-րդ հոդվածի 6-րդ մասով (հանցավոր համագործակցությանը կազմակերպելը եւ մասնակցելը, կաշառք ստանալը): 

Գործի ֆիգուրանտներ են դարձել ՌԴ ՆԳՆ Ռոստովի մարզի գլխավոր վարչության նախկին եւ գործող պաշտոնյաներ Դմիտրի Ռիբալկոն, Ալեքսեյ Աբակումովը, Նիկոլայ Շիտովը, Սերգեյ Լյապկինը, Սերգեյ Սունգուրտյանը եւ այլք:

Հետաքննության տվյալներով՝ հանցավոր համագործակցությունը գործել է 2015 թվականի հուլիսից, եւ դրա ղեկավարը եղել է Ռուսաստանի ՆԳՆ հասարակական կարգի պահպանության գծով ոստիկանության պետի նախկին տեղակալ Դմիտրի Ռիբալկոն: Խմբավորմանը մասնակցել են նաեւ տեղի բնակիչներ եւ Ռոստովի մարզի Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնյաներ։

«Նախնական տվյալներով պարզվել է, որ ֆիգուրանտներն առանձնապես խոշոր չափերով կաշառք են ստացել՝ առնվազն 25 մլն ռուբլի ընդհանուր գումարի չափով»,-ասել է Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը:

Ներկայումս գործի ֆիգուրանտների ծառայության եւ բնակության վայրերում ավելի քան 40 խուզարկություն է իրականացվում։