Հնդկաստանը մտադիր է ավելի շատ ներգրավվել մատակարարման համաշխարհային շղթաներում և Չինաստանին զրկել համաշխարհային արտադրության կենտրոնի կարգավիճակից։ Հնդկաստանի ֆինանսների նախարար Նիրմալա Սիթհարամանի խոսքերը մեջբերում է Bloomberg-ը։

Աշխարհի առաջատար արտադրողի կարգավիճակի համար մրցակցել երկիրը պատրաստվում է արտադրության խրախուսման ծրագրի միջոցով, որն ընդգրկում է 13 արդյունաբերական ոլորտներ՝ ներառյալ կիսահաղորդչային արդյունաբերությունը: Սիթհարամանն հայտարարել է, որ հույս ունի Հնդկաստանում հարթել սպառողական շատ ապրանքների արտադրությունը, որպեսզի բավարարի ինչպես համաշխարհային, այնպես էլ՝ ներքին պահանջարկը: Նախարարն ասել է, որ «միամտություն է մտածել, որ ամեն ինչ մատակարերվելու է  Չինաստանից»: Նա հավելել է, որ խոշոր ընկերությունները դարձել են ավելի զգույշ և դիվերսիֆիկացնում են իրենց բիզնեսը աշխարհագրորեն՝ վախենալով մատակարարման շղթայում գլոբալ խափանումների կրկնությունից, ինչը նոր հնարավորություններ է ընձեռում Ասիայի երրորդ ամենամեծ տնտեսությանը:

Անցյալ ամիս Հնդկաստանի առևտրի նախարար Պիյուշ Գոյալը հայտարարեց մինչև 2030 թվականը արտահանման ծավալը տարեկան 2 տրիլիոն դոլար հասցնելու հավակնոտ նպատակի մասին: Հնդկաստանն այս տարի նախագահում է G-20-ում, և կառավարությունն ակտիվորեն ուշադրություն է հրավիրում երկրի ներուժի վրա, որը առաջիկա երեք տարիներին կարող է դառնալ ամենաարագ աճող խոշոր տնտեսություններից մեկն աշխարհում։