Ամերիկացի սենատոր Չակ Շումերը գաղտնի ճեպազրույց է պահանջել, որի հիմնական թեման կլինի Ուկրաինայի վերաբերյալ Պենտագոնի փաստաթղթերի արտահոսքը։ Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը։
Ճեպազրույցի անցկացման ամսաթիվը «դեռ նշանակված չէ»։ Օրենսդիրների հանդիպման հիմնական նպատակն է ամերիկյան խորհրդարանի վերին պալատի ողջ կազմին տեղեկացնել համացանցում և լրատվամիջոցներում գաղտնի փաստաթղթերի հրապարակման մասին։
Պենտագոնի գաղտնի նյութերի արտահոսքի մասին հայտնի է դարձել ապրիլի 7-ին։ Ի թիվս այլ բաների, դրանք պարունակում են ուկրաինական բանակի և Ուկրաինայի զինված ուժերի վիճակի ամրապնդմանն ուղղված ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ծրագրերի մասին տեղեկություններ։
Փաստաթղթերում նաև տեղեկություններ են եղել Ռուսաստանի և ԱՄԷ հետախուզական ծառայությունների միջև համագործակցության խորացման մասին։ Մասնավորապես, ամերիկացի լրտեսները, իբր, լսել են, թե ինչպես են ռուսական հետախուզության պաշտոնյաները պարծենում նրանով, որ ԱՄԷ-ին համոզել են համատեղ աշխատել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետախուզական գործակալությունների դեմ:
Նշվում էր, որ այդ կապակցությամբ Վաշինգտոնը մտավախություն ունի, որ ԱՄԷ-ն թույլ է տալիս Ռուսաստանին ու նրա քաղաքացիներին խախտել ուկրաինական հակամարտության հետ կապված պատժամիջոցները։





























