Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի(ՊԾԱՊՀԽ) երկրներն ուրբաթ օրը կքննարկեն Սիրիայի վերադարձը Արաբական պետությունների լիգային (ԱՊԼ), երեքշաբթի օրը հայտնել է արաբական «Ալ-Հադաս» հեռուստաալիքը։

Ինչպես ասվում է հեռուստաալիքի հաղորդագրությունում, երեքշաբթի օրը հայտարարված հանդիպումը՝ քննարկելու Սիրիայի՝ ԱՊԼ վերադարձի հարցը, տեղի կունենա ուրբաթ օրը Սաուդյան Ջիդայում։

Հանդիպմանը կմասնակցեն ՊԾԱՊՀԽ երկրների, ինչպես նաև Եգիպտոսի, Հորդանանի և Իրաքի ԱԳ նախարարները։

Նշվում է, որ Կատարի ԱԳ ներկայացուցիչը հայտնել է, որ Կատարի արտաքին գործերի նախարարը նույնպես կմասնակցի այդ հանդիպմանը։ 

Արաբական լիգային Սիրիայի անդամակցությունը սառեցվել էր 2011 թվականի նոյեմբերին՝ երկրում զինված հակամարտությունների սկսվելուց հետո։