Մամուլի միջազգային ինստիտուտի տվյալներով, 2011 թվականի սկզբից մասնագիտական պարտականությունների կատարման ժամանակ զոհվել է 82 լրագրող։ Ելույթ ունենալով Թայբեում(Թայվան) ընթացող մեդիաֆորումում՝ Վիեննայում հիմնադրված հիմնադրամի տնօրեն Էլիսոն Մաքքենզին նշել է, որ լրագրողների աշխաատանքի համար ամենավտագնավոր երկիրը դարձել է Մեքսիկան։ Ընթացիկ տարում այնտեղ հանցավոր նարկոխմբավորումների գործունեության հետաքննությամբ զբաղվող ոչ պակաս, քան 10 թղթակից է զոհվել։ Իրաքում զոհվել է 8 լրագրող։ Երրորդ տեղում Պակիստանն է, ուր զոհվել է 6 լրագրող։
Մաքքենզիի խոսքով, լրագրողների համար վտանգավոր գոտիներ են մնում Հյուսիսային Աֆրիկան եւ Մերձավոր Արեւելքը՝ Լիբիան, Թունիսը եւ Եգիպտոսը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։



























