Հինգշաբթի օրը Թուրքիայի հարավ-արեւելքում 4,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է տարերային աղետների հետեւանքների վերացման վարչությունը (AFAD)։

«Ադըյամանի Սինջիկ շրջանում ժամը 16:26-ի սահմաններում 4,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել»,-հայտնել է վարչությունը։

Օջախը գտնվել է 7 կմ խորության վրա։