Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ փետրվարի 6–ի Մարաշի երկրաշարժի հետեւանքով զոհերի վերջնական թիվը 50500 է։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ՆԳ նախարարը շեշտել է, որ երկրաշարժից հետո փլատակներից հանված 1020 քաղաքացիների աճյունները նույնականացված չեն, որի համար աշխատանքներ են տանում միանգամից մի քանի պետական կառույցներ։
Նախարարը նշել է, որ երկրաշարժից հետո արդեն 39 հազար զոհերի հարազատներ ստացել են դրամական փոխհատուցում։ Բնակարանները կորցրածների մասով Սուլեյման Սոյլուն ասել է, որ նրանց մինչ նոր բնակարան հատկացնելը ամսական գումար է տրամադրվում տան վարձի համար, իսկ ովքեր ժամանակավոր կացարաններում են ապրում այդ գումարը չեն ստանա։



























