Կառավարության աջակցությամբ ձեռք բերված վերջին սերնդի սարքավորումների շնորհիվ, բարելավվել է Կենտրոնի փորձագիտական հետազոտությունների արդյունավետությունը, նպաստելով իրականացվող փորձաքննությունների ենթատեսակների ընդլայնմանն ու դրանց իրականացման ժամկետների կրճատմանը:
«ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նշվածն ունի կարևոր նշանակություն քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանն աջակցելու գործում։ Որակական ավելի բարձր ցուցանիշ ապահովելու նպատակով, այժմ հնարավոր է իրականացնել նաև հողի հետազոտություն հետևյալ տեսակներով՝
հողի մորֆոլոգիական հատկանիշները,
հողի հիդրոսկոպիկ ջրի որոշում,
հողի մեխանիկական կազմի որոշում,
հողի օրգանական նյութերի հետազոտություն,
հողի քիմիական հատկանիշների հետազոտություն (կարբոնատայնություն և pH),
հողի հեշտ հիդրոլիզվող ազոտի որոշում,
կարբոնատային հողերում շարժուն ֆոսֆորի որոշում,
փոխանակային կալիումի որոշում,
հողի քիմիական տարրերի որոշում։





























