Ապրիլի 15-16-ը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 21 հիվանդ տեղափոխվել է Հայաստան: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի տեղեկատվական շտաբից:
Եվս 20 բուժառու, որոնք պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել էին ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։
Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը շարունակում է իրականացվել բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ։
Ապրիլի 17-ի դրությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 326 հիվանդ:





























