Մալայզիայում նկարների շրջանակների մեջ թմրանյութեր տեղափոխելու համար ձերբակալված վրացի կանանց դատավարության ձգձգման հիմնական պատճառը լեզվի արգելքն է, գրում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:
Ըստ գործակալության, Վրաստանի ԱԳ նախարարությունը, Մալայզիայում ձերբակալված վրացիների դեմ հարուցված գործի վերաբերյալ նոր տեղեկություններ դեռ չունի, սակայն մշտական կապի մեջ է գտնվում նրանց հետ:
Հիշեցնենք, որ անցյալ տարի հոկտեմբերի 24-ին, Մալայզիայում վրացի կանայք ձերբակալվել են մեծ քանակությամբ թմրանյութեր տեղափոխելու համար:
Ըստ Մալայզիայի օրենքի, նման հանցանք կատարողներին մահապատիժ է սպառնում:
Ինչ վերաբերում է ձերբակալված վրացի կանանց, նրանք պնդում են, որ անտեղյակ են եղել նկարների շրջանակներում գոյություն ունեցող թմրանյութերի մասին:


























