Մեծահասակների համար ապրանքների խանութի կայքն իր այցելուներին առաջարկում է 7 եվրո նվիրաբերել Էստոնիայում եկեղեցու շինարարության համար:

Խանութի ինտերնետային էջում գումար է հավաքվում Լասնամյանեի վանքի շինարարության համար` ի պատիվ Աստվածածնի միաձնուհու սրբապատկերի, հաղորդում է gazeta.ua-ն` վկայակոչելով DELFI-ն:

«Ի աջակցություն Լասնամյանեի ուղղափառ եկեղեցու` 7 եվրո: Ձեր համաձայնությամբ, ձեր գնումից այդ գումարը կուղղվի նվիրատվության:

Բարեգործությունից մարդու սիրտը ջերմանում է եւ լավանում ինքնազգացողությունը»,- ասված է կայքի հաղորդագրության մեջ:

Սա առաջին դեպքը չէ, որ նման թեմատիկայով կայքն օգտագործվում է սոցիալական կարեւորության ծրագրերի համար: Օրինակ, կենդանիների պաշտպանության համաշխարհային կազմակերպությունը (РЕТА), գրանցել է իր պոռնոկայքը, որի միջոցով տարածում է իր գաղափարները, կենդաների նկատմամբ վերաբերմունք է կրթում: