Mercedes-Benz ընկերությունը թողարկել է G-Class ամենագնացի հոբելյանական՝ 500 հազարերորդ նմուշը։
Ինչպես տեղեկացրել է ընկերության մամուլի ծառայությունը, մեքենան, որն ունի ռադիատորի սեւ ճաղեր եւ թափքի պլաստիկե ծածկ, խակի գույնի է։
Նստելատեղերի պաստառը վանդակավոր կտորից է։ Մոդելն արտադրվում է 1979 թվականից։





























