Տեխասում միջնակարգ և ավագ դպրոցների աշակերտներին արգելել են դպրոցի տարածքում ուսապարկեր կրել, գրում է New York Post-ը։ Սահմանափակումները մտցվել են անվտանգության նկատառումներով։ 

Նոր կանոնները կիրառության մեջ են մտել այն բանից հետո, երբ միջնակարգ դպրոցի աշակերտ Արլինգթոն Լամարն ուսապարկում թաքցված զենք է բերել դպրոց և կրակ բացել իր երկու համադասարանցիների նկատմամբ՝ սպանելով մեկին և վիրավորելով մյուսին։ Այժմ ԴեՍոտո դպրոցական շրջանի աշակերտները պետք է իրենց դասագրքերն ու գրենական պիտույքները կրեն թափանցիկ տոպրակներում։

Այնուամենայնիվ, երեխաներին դեռևս թույլատրվում է օգտվել փոքրիկ պայուսակներից կամ գրչատուփերից, որոնց չափը չի անցնում սենդվիչների համար նախատեսված լանչբոքսերից։ Աշակերտները, որոնք դպրոց են ներկայանում ուսապարկերով, դասերի ընթացքում պետք է դրանք թողնեն հատուկ առանձնացված սենյակներում։ Հաղորդվում է, որ բոլոր ծնողներին դուր է եկել այս նախաձեռնությունը։

Դպրոցի ներկայացուցիչների խոսքով՝ ուսապարկերի օգտագործման արգելքն աձնակազմին թույլ է տալիս ուշադրությունը կենտրոնացնել աշակերտների վրա և ժամանակ չծախսել պայուսակների խուզարկության վրա։