Ճապոնիայի 9-ամյա արքայադուստր Յակոն` թագաժառանգ Նարուհիտոյի արքայազնի եւ Մասակո արքայադստեր աղջիկը, վերջին կես տարվա մեջ առաջին անգամ դպրոց է գնացել առանց ծնողների ուղեկցության: Յակոն ոտքով տնից դպրոց է գնացել եւ ուսումնական հաստատությունում մնացել է առանց ծնողների վերահսկողության: Այդ մասին այսօր պաշտոնապես հայտարարել է Կայսերական արքունիքի վարչությունը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Վերջին կես տարվա մեջ 9-ամյա արքայադուստրն ինքնուրույն դպրոց չէր կարողանում գնալ, քանի որ իր համադասարանցիները ծաղր ու ծանակի էին ենթարկում նրան: Հասարակության մեջ մեծ վրդովմունք էր առաջացրել այն տեղեկությունը, որ մի քանի աշակերտներ արհամարհել էին իրենց համադասարանցիներին, այդ թվում Յակոյին: Նա ստիպված էր դպրոց գնալ ծնողների ուղեկցությամբ:

Բարոյական եւ ֆիզիկական ծաղրանքի հարցը ճապոնական դպրոցների հիմնական խնդիրներից է, որն ընդունում է նաեւ երկրի Կրթության նախարարությունը: