Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային նավատորմը հայտարարել է, որ Wetherspoons փաբի զուգարանում «ծառայողական գաղտնիք» նշումով փաստաթղթերի հայտնաբերումից հետո  հետաքննություն է սկսել։ 

Sun թերթի տվյալներով, փաստաթղթերում մանրամասներ են եղել  HMS Anson -ի՝ երկրի ՌԾՈՒ ամենաժամանակակից նավերից մեկի մասին։

Ռազմածովային նավատորմը հայտարարել է, որ դրանք գաղտնի տեղեկություն չպարունակող «սովորական» փաստաթղթեր են եղել։

«Սակայն մենք խիստ լուրջ ենք վերաբերվում անվտանգության բոլոր հարցերին և հետաքննելու ենք դրանց հայտնաբերման հանգամանքները»,- ասված է թագավորական նավատորմի հայտարարության մեջ։

HMS Anson-ը ատոմային հարվածային սուզանավ է՝ 97 մ երկարությամբ և 7800 տոննա բեռնունակությամբ, և   Astute դասի նոր հարվածային սուզանանավերից հինգերորդն է, որոնք ընդգրկվելու են ՌԾՈՒ-ի նավատորմի կազմի մեջ։

Պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն,  Astute դասի սուզանավերը «ամենամեծ, ամենաժամանակակից և ամենահզոր» հարվածային սուզանավերն են, որ երբևէ շահագործվել են ՌԾՈՒ-ի կողմից։  Anson-ը ունակ է պտույտ գործել երկրագնդով մեկ առանց ջրի երես դուրս գալու։

Ներկայումս նավը գտնվում է Շոտլանդիայի ռազմածովային բազայում։