Ծովափիղը, որն անցյալ տարի հռչակավոր էր դարձել այն բանից հետո, երբ նրան տեսել էին Օսլոյի խութածոցում արևի տակ թռչկոտելիս, նախքան իշխանությունները կքնեցնեին նրան, Նորվեգիայում արժանացել է բրոնզե քանդակի։
Նորվեգացի նկարչուհի Աստրա Տոնոյանի քանդակը բնական մեծությամբ բացվել է շաբաթ Օսլոյի զբոսանավերի նավամատույցում, ոչ հեռու այն վայրից, որտեղ 2022 թ․ նկատել էին 600 կիլոգրամանոց կաթնասունին։
Ֆրեյա անունով ծովափիղը Օսլոյի բնակիչների շրջանում շատ արագ դարձել էր տեսարժան, բայց հետո նորվեգական իշխանությունները որոշել էին էֆտանազիայի ենթարկել նրան, ինչը հասարակության վրդովմունքն էր առաջացրել։ Ըստ իշխանությունների, մարդիկ չէին հետևում հսկայական կենդանուց անվտանգ հեռավորություն պահելու խորհուրդներին։




























