Պորտուգալիայի ոստիկանությունը կիրակի տեղեկացրել է, որ մի տղամարդ մահացու վիրավորել է երեք մարդու, հետո ինքնասպան եղել աղավնիների մրցության շուրջ ծագած վեճի պատճառովմ, տեղեկացրել է The Associated Press-ը։

Լիսաբոնից հարավ գտնվող Սետաբուլ քաղաքի ոստիկանության կոմիսար Անդրեա Գոնսալվեշը նկարագրել է 30-60 տարեկան չորս տղամարդկանց միջեւ ծագած վեճը եւ պատմել, որ նրանցից մեկը հրազենով սպանել է մյուսներին, հետո ինքնասպան եղել։

Պորտուգալիայում գործում են զենքը սահմանափակող օրենքներ, բայց հրազենը թույլատրված է որսի համար։ Ոստիկանական վիճակագրության համաձայն՝ Պորտուգալիայում 2015-ից միջինը գրանցվող ամենամյա 80 սպանությունների մոտ մեկ հինգերորդը կատարվում է հրազենի կիրառմամբ։