ԱՄՆ իշխանությունները տարածաշրջանային First Republic բանկի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը փոխանցել են երկրի խոշորագույն ֆինանսական կոնգլոմերատին՝ JPMorgan Chase & Co-ին, հայտնում է euronews-ը։
Այսկերպ, կարգավորիչները հույս ունեն վերջ դնել բանկային ճգնաժամին, որն առաջացել էր մարտին՝ Silicon Valley Bank-ի և Signature-ի փլուզումից հետո:
Իշխանությունները, որոնք մինչ այժմ հետաձգում էին First Republic-ի փրկությունը, արագորեն համաձայնության են եկել, որի համաձայն՝ երկրի խոշորագույն առևտրային ֆինանսական կառույցը՝ JPMorgan Chase-ը, կվերցնի First Republic-ի բոլոր ավանդները և գրեթե բոլոր ակտիվները, տուժած բանկի մասնաճյուղերը կկարողանան վերսկսել բնականոն աշխատանքը։
JPMorgan-ը՝ Ջեյմի Դայմոնի գլխավորությամբ, առաջին անգամը չէ, որ փրկում է խնդրահարույց հաստատությունները: Գործարքը նշանակում է, որ First Republic-ի վարկերը չեղյալ կհայտարարվեն, և ավանդների ապահովագրողն իր վրա կվերցնի վնասների մի մասը (մոտ 13 միլիարդ դոլար):
Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել է, որ «խանդավառ» է գտնված լուծումից, և որ ԱՄՆ բանկային համակարգը մնում է «առողջ և տոկուն»:





























