Համաշխարհային բորսաներում բաժնետոմսերի գնանշումներն անսպասելիորեն կտրուկ բարձրացել են, տեղեկացնում է BBC-ն:

Ներդրողների մոտ վստահություն է առաջացրել «Մեծ քսանյակի» եւ Արժույթի Միջազգայի հիմնադրամի պայմանավորվածությունը` էապես ավելացնել Եվրոպայի երկրների օգնության ֆոնդը: Հատկապես մեծ կարեւորություն է տրվում եվրոպական բանկերի հաշվեկշիռն ամրապնդելու առաջարկներին, ինչը հանգեցրել է բանկերի բաժնետոմսերի կտրուկ աճի:

Բորսաների աճը ուղեկցվել է նաեւ եվրոյի ուժեղացմամբ: Վերջին տվյալներով` 1 եվրոյի արժեքը դոլարի նկատմամբ բարձրացել է մինչեւ 1.3618-ի: Աճի միտում ունի նաեւ ռուսական ռուբլին: Այսօր, առաջին կեսին, Մոսկվայի միջբանկային բորսայում 1 դոլարն արժեր 31.818 ռուբլի: