Թեեւ «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` սեպտեմբերի 28-ին արտարժույթի առուվաճառքի գործարքներ չեն կայացել, դոլարի փոխարժեքը աճի միտում է ցուցաբերել: Մոտ 10 օր տեւած դրամի ուժեղացման շրջանն, ըստ երեւույթին, դադարել է:

Այսպես` դոլարի նկատմամբ պահանջարկը իրականացվել է 371 դրամով, այնինչ երեկ դոլարի միջին փոխարժեքը 370 էր: Սակայն նույնիսկ դոլարի թանկացման պարագայում բանկերը հրաժարվել են այդ փոխարժեքով դոլար վաճառել: Սա նշանակում է, որ առաջիկա օրերին դոլարը Երեւանում կթանկանա: