Պատերազմից հետո Ուկրաինայի վերականգնման համար անհրաժեշտ է առնվազն 400 միլիարդ դոլար։ Այս մասին Հաագայում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Զելենսկին վստահեցրել է, որ դա իրական վիճակագրություն է։
«Ռուսաստանը ոչնչացրել է էներգետիկ կայաններ, կրթական հաստատությունների ցանցը, մշակութային կենտրոններ ու թանգարաններ, եկեղեցիները և տարբեր ենթակառուցվածքային օբյեկտներ»,- նշել է նա։





























