Անկարայում Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀԽ) գագաթնաժողովում ուկրաինացի պատվիրակը հարձակվել է Ռուսաստանի ներկայացուցչի վրա։
«Դեպքը տեղի է ունեցել լուսանցքներում։ Հարձակվել են պատվիրակության անդամի վրա»,- РИА Новости-ին հայտնել է գործակալության աղբյուրը։
Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատունը հաստատել է գործընկերոջ վրա հարձակումը։ Տուժածը գտնվում է հիվանդանոցում և բուժզննում է անցնում։ Նրան ցուցաբերվել է հյուպատոսական օգնություն, նախաքննությունը շարունակվում է։
«Հույս ենք հայտնում, որ մեղավորները ըստ արժանվույն կպատժվեն»,- ասել է դիվանագիտական առաքելության մամուլի պատասխանատու Իրինա Կասիմովան։





























