Խուդյակովի խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար. կա տուժած: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
Մայիսի 5-ին, ժամը 22։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Խուդյակովի 7-րդ եւ 4-րդ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։





























