Թուրքիան Հարթումում իր դեսպանատունը կտեղափոխի Պորտ Սուդան՝ թուրք դեսպանի մեքենայի ուղղությամբ հնչած կրակոցներից հետո։ Այս մասին հայտարարել է այդ երկրի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն, փոխանցում է Reuters-ը։

«Անցումային կառավարության եւ Սուդանի բանակի առաջարկությամբ մենք որոշել ենք ժամանակավորապես տեղափոխել մեր դեսպանատունը Պորտ Սուդան՝ անվտանգության նկատառումներից ելնելով»,-ասել է նա։

Սուդանում Թուրքիայի դեսպանի մեքենայի ուղղությամբ կրակել են անհայտ անձինք, տուժածներ չկան։