Ռուսաստանի քննչական կոմիտեն հարցաքննում է գրող եւ քաղաքական գործիչ Զախար Պրիլեպինի դեմ մահափորձի մեջ կասկածվողին, նա խոստովանել է, որ աշխատել է ուկրաինական հատուկ ծառայությունների համար, հաղորդում է «Վեդոմոստին»՝ վկայակոչելով ՌԴ Քննչական կոմիտեն։

«Հարցաքննության ընթացքում նա ցուցմունք է տվել  այն մասին, որ գործել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների աշխատակիցների հանձնարարությամբ։ Զախար Պրիլեպինի ավտոմեքենայի ճանապարհին Ալեքսանդր  Պերմյակովը պայթուցիկ սարք է տեղադրել, որը գործի է դրել հեռակառավարման սարքի միջոցով»,-ասված է հաղորդագրության մեջ:

Պերմյակովը ձերբակալվել է այլ բնակավայրում անտառից դուրս գալիս։