Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովան կենտրոնական բանկի ղեկավարի տեղակալ Լյուդովիտ Օդորին նշանակել է տեխնոկրատների կառավարության ղեկավար՝ ժամանակավոր վարչապետ Էդուարդ Հեգերի փոխարեն, որը հրաժարվել էր պաշտոնից կիրակի՝ սեպտեմբերին կայանալիք արտահերթ ընտրություններից մի քանի ամիս առաջ, տեղեկացնում է Reuters-ը։
Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ Սլովակիան քաղաքական անորոշության ամիսներ է ապրել, քանի որ Հեգերի իշխող կոալիցիան թուլացել էր բարձր արժեզրկման և հարևան Ուկրաինայում պատերազմի պատճառով։
Երկրի քաղաքական բեմը մասնատված է ընտրությունների նախաշեմին, որոնցում կարող է հաղթել խոշոր ընդդիմադիր կուսակցությունը, որը դեմ է Կիևին ռազմական օգնության շարունակմանը։
Հեգերը, որ կառավարությունը գլխավորել է 2021 թվականից հրաժարական է տվել բարձրաստիճան անձանց հերթագայող հրաժարականներից և մի կողմ քաշվելու ընդդիմության կոչերից հետո։ Չապուտովան հայտարարել է, որ տեխնոկրատ կառավարության մյուս անդամներին կնշանակի մայիսի 15-ից հետո։





























