ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը կարծում է, որ Ուկրաինայի ներկայիս ճգնաժամը, հնարավոր է, մոտենում է շրջադարձային պահի։
«Հիմա, երբ Չինաստանը բանակցությունների մեջ է մտել, կարծում եմ, որ տարվա վերջին դրանք կհասնեն գագաթնակետի,- ասել է նա։- Մենք կխոսենք բանակցային գործընթացների և անգամ իրական բանակցությունների մասին»,- ասել է նա CBS հեռուստաալիքի հարցազրույցում։
Հարցազրույցի ընթացքում Քիսինջերին հարցրել են, կցանկանային, արդյոք, նրա հետ խոսել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը կամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, եթե նա զանգահարեր նրանց։
«Այո, լավ հնարավորություն կա, որ նա կպատասխանի իմ զանգին»,- ասել է նա՝ պատասխանելով ՉԺՀ-ի նախագահի վերաբերյալ հարցին՝ ավելացնելով, որ, հավանական է, որ իր հետ կհամաձայներ զրուցել նաև Ռուսաստանի նախագահը։
Ամերիկյան քաղաքական գործչին հարցրել են նաև, արդյոք, նա կմեկներ Մոսկվա և կխոսեր Պուտինի հետ, եթե նրան ԱՄՆ նախագահը խնդրեր։
«Այո, ես հակված կլինեի դա անել,- ասել է Քիսինջերը։- Բայց ես խորհրդատու կլինեի, ոչ թե ակտիվ մարդ»։





























