Երկուշաբթի օրը՝ մայիսի 8-ին, աշխատանքային այցով Մոսկվա է ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Այս մասին հայտնել է նրա մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը, հայտնում է «Московский комсомолец»-ը։
«Բելառուսի նախագահը աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա»,- ասել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հաղթանակի օրվա տոնակատարությանը կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։





























