Ռուսաստանը և Ղրղզստանը, որպես ՀԱՊԿ դաշնակիցներ, կշարունակեն վարել անվտանգության ապահովման համակարգված քաղաքականություն, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Կրեմլի հայտարարությանը։
«Ռուսաստանի Դաշնությունը և Ղրղզստանը, որպես ՀԱՊԿ դաշնակիցներ, կշարունակեն համակարգված քաղաքականություն վարել անվտանգության ոլորտում»,- ասված է Ռուսաստանի և Ղրղզստանի ղեկավարների համատեղ հայտարարության մեջ։
Կողմերը պայմանավորվել են նաև ամրապնդել ռազմական համագործակցությունը, մասնավորապես, ռուսական ռազմակայանի մասով։
Կողմերը պարտավորվել են նաև շարունակել համագործակցությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարի և տեղեկատվական անվտանգության ոլորտում, հայտնում է M24-ը։
Բացի այդ, կողմերը կշարունակեն համագործակցությունը տեղեկատվական անվտանգության ոլորտում՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության և Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջև համաձայնագրի հիման վրա։
Հանդիպման ընթացքում պետությունների ղեկավարներն ընդգծել են նաև արտակարգ իրավիճակների, այդ թվում՝ բնական աղետների և տեխնածին աղետների կանխարգելման և հետևանքների վերացման ոլորտում հետագա աշխատանքի պատրաստակամությունը։





























