ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով ՆԳՆ պարեկային ծառայության նախկին ղեկավար Արթուր Ումրշատյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի տեղակալ: Տեղեկությունը NEWS.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

Նշենք, որ Արթուր Ումրշատյանը ՀՀ ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության պետի պաշտոնից (նշանակվել էր 2021 թվականի հուլիսի 8-ին) ազատվել էր 2023 թվականի փետրվարի 16-ին: