Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլան չեղյալ է համարել մեքենա վարող կնոջը մտրակի 10 հարված հասցնելու վերաբերյալ դատավճիռը: Այս երկրում կանանց արգելվում է մեքենա վարել:
Դատավճռի չեղյալ համարելու մասին տեղեկատվությունը հաստատել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչը, BBC-ն:
Շեմա Հասանիան մեղավոր էր ճանաչվել, որ հուլիսին նստել էր մեքենայի ղեկին եւ վարել Ջեդդա քաղաքի փողոցներում:
Հատկանշական է, որ Հասանիայի դատավճիռը կայացվել էր երկրի թագավոր Աբդալլա Իբն Աբդել Ազիզի հրամանագրից երկու օր անց, որով թույլատրվում է կանանց մասնակցել տեղական ընտրություններին:
Նշենք, որ նման դատավճիռ առաջին անգամ է կայացվում: Նախկինում օրինախախտ կանանց մի քանի օր պահում էին ոստիկանությունում, սակայն նրանց նկատմամբ դատավճիռ չէր կայացվում:




























