Վերջին ավելի քան երեք տասնամյակի ընթացքում Շվեյցարիայի խոշորագույն զորավարժություններից մեկի ժամանակ զինվորները հակահարված են հասցրել հորինված թշնամուն, նռնակներ նետել եւ մարտական փամփուշտներ կրակել, հաղորդում է Reuters-ը:
Զորավարժությունները, որոնց մասնակցել է 4000 զինծառայող, անցկացվել են չորս կանտոններում ինը օր շարունակ:
LUX 23 զորավարժությունները, որոնք նախատեսված էին 2021 թվականից, չեն կազմակերպվել ի պատասխան Ուկրաինայի հակամարտության, սակայն Շվեյցարիայի զինված ուժերը հայտարարել են, որ դա զորավարժություններն էլ ավելի արդիական է դարձրել:
Հասարակական եւ միջազգային ճնշումներն ուժեղացել են․ Շվեյցարիայից պահանջում են վերացնել ռազմական գործողությունների գոտիներ զենքի արտահանման արգելքը, սակայն որոշ քաղաքական խմբակցություններ մտավախություն ունեն, որ դա վերջ կդնի չեզոքության արտաքին քաղաքական ավանդույթին։





























