Ռուսաստանն իրավունք չունի թույլ տալ այն, ինչ տեղի է ունենում Արեւմուտքում գաղափարախոսության, մշակույթի եւ արվեստի մեջ, հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
«Գաղափարախոսությունը, մշակույթը, արվեստը, դաստիարակությունը ոլորտներ են, որտեղ չեն կարող լինել զիջումներ, կասկածելի փոխզիջումներ, որտեղ երկակի ստանդարտներն ու նենգությունը կործանարար են հասարակության եւ պետության համար․․․Բայց այն, ինչ հիմա տեղի է ունենում այս ոլորտում Արեւմուտքում, մենք, համոզված եմ, իրավունք չունենք թույլ տալ։ Դրանք գործընթացներ են, որոնք հանգեցնում են իդեալների, արժեքների քայքայմանը, որոնք ընկած են բուն քաղաքակրթության հիմքում եւ մարդուն դարձնում են մարդ, նրա կյանքը լցնում իմաստով»,-ասել է նա «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում։
«Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, որտեղ իշխանությունը գտնվում է նեոնացիստների ձեռքում, որոշ այլ պետություններում խոսուն վկայություն է այն բանի, թե որքան թանկ է նստում հոգեւոր ժառանգությունից նահանջը, որն օգնեց հաղթել ֆաշիզմի դեմ պայքարում»,-նշել է Մատվիենկոն։
Նա նաեւ հայտարարել է, որ Արեւմուտքն Ուկրաինայում «ամենեւին էլ չի պաշտպանում ժողովրդավարությունը, այն այնտեղ չկա», այլ «օգտագործում է Կիեւի ռեժիմը մեր երկիրը տապալելու համար»։
«Քանի որ հենց մենք ենք ԱՄՆ-ի, նրա արբանյակների հեգեմոն նկրտումների գլխավոր խոչընդոտը եւ ներկայիս Արեւմուտքին խորապես խորթ քաղաքակրթությունը, որի հիմքում մարդասիրության արժեքներն են»,-ամփոփել է Մատվիենկոն:





























