Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-րդ տարեդարձի կապակցությամբ մայիսի 9-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը անդիսավոր ընդունելություն է տեղի ունեցել։ Այս մասին Facebook սոցիալական ցանցում հայտնում է ՌԴ դեսպանատան էջը։
Նշվում է, որ հանդիսավոր ընդունելությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վետերաններ, Հայաստանի նախարարությունների ու գերատեսչությունների ղեկավարություն և աշխատակիցներ, պատգամավորներ, հոգևորականներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ՌԴ օտարերկրյա կառույցների ղեկավարությունը, Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչության ղեկավարությունը, ռուս զինվորականներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հայրենակիցներ, երիտասարդական կազմակերպությունների և ասոցիացիաների անդամներ։





























