Ընդդիմադիր վեցկուսակցական դաշինքի նախագահի թեկնածու, Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն համագործակցության առաջարկով դիմել է Մուհարեմ Ինջեին, որը հրաժարվել է մասնակցել ընտրություններին քվեարկությունից երեք օր առաջ: ԺՀԿ նախագահի խոսքով՝ ինքը քաղաքական գործչին առաջարկում է մի կողմ դնել հին վիրավորանքները եւ միասին գործել:
Նա նշել է, որ ողջունում է Ինջեին «Թուրքիայի սեղանի» շուրջ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ինջեն հրաժարվել է մասնակցել նախագահական մրցավազքին Թուրքիայում կայանալիք համընդհանուր ընտրություններից երեք օր առաջ: Նրա խոսքով ՝ վերջին 45 օրվա ընթացքում իր դեմ զրպարտության եւ կեղծ մեղադրանքների հեղեղ է սկսվել։
«Ես եղել եմ շրջանային եւ մարզային վարչակազմերում, 5-ամյա ժամկետով պատգամավոր եմ եղել, դարձել եմ նախագահի թեկնածու, ստեղծել եմ կուսակցություն։ Բայց երբեք չէի տեսել այն, ինչ տեսա այս վերջին 45 օրվա ընթացքում»,-ասել է Ինջեն։





























